Մայիսի 5-ին Հայաստանում տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները: Նախընտրական արշավը սկսել է ապրիլի 7-ին, որտեղ այժմ մեծամասնությունը կազմում է հանրապետական կուսակցությունը,-այս մասին գրում է Белорусский Партизан լրատվական գործակալությունը:

Սակայն սոցհարցումներով բացառված չէ, որ ընտրությունների արդյունքում Երևանում, որտեղ բնակվում է բնակչության 40%-ը երկրի ղեկավարումը իր ձեռքը վերցնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը` Գագիկ Ծառուկյանը: Նրա հարստությունը գնահատվում է միլիարդավոր դոլարներ:Բարգավաճ Հայաստանը երկրորդ կուսակցությունն է, որ ներկայացված է խորհրդարանում:

Գագիկ Ծառուկյանն ունի բիզնես նաև Բելառուսում: Անցած տարի Մոսկվայում բացվել է հայկական կոնյակի գործարանի մասնաճյուղ,որի բացման արարողուևթյուններին ներկա էր գտնվել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

2010 թվականին Երևանում սկսեց աշխատել հայ- բելոռուսական մեծածախ առևտրի կենտրոն: Այն ժամանակ Ծառուկյանը իր շնորհակալությունը հայտնեց Բելառուսի նախագահին համատեղ ծրագրի իրականացման համար: Ալեքսանդր Լուկաշենկոյի` Հայաստան այցի ժամանակ Երևանի կոնյակի գործարանում Ալեքսանդր Լուկաշենկոյի որդու Նիկոլայ Լուկաշենկոյի անունով տեղադրեց 400 լիտրանոց կոնյակի տակառ:

Լուկաշենկոյի հետ հայ «օլիգարխի» սերտ կապերը դարձան հայկական քաղաքականության սյուժե: Անցյալ տարի Ծառուկյանի կուսակցությունը, որը ներկայացված է ԵԽԽՎ-ում, մտադրվել էր դառնալ Եվրոպայի ժողովրդվարական կուսակցության անդամ, սակայն մերժում ստացավ:

Համաձայն լրագրողների այդ մերժման մեջ իր ներդրումն էր ունեցալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը եվրախորհրդարանին հայտնել էր Ծառուկյանի և Լուկաշենկոյի սերտ հարաբերությունների մասին: «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը, մենաբանելով այս լուրերը, հայտարարել էր, որ հայ քաղաքական գործիչի և բիզնեսմենի հարաբերությունները Բելառուսի նախագահի հետ զուրկ են քաղաքական շարժառիթներից: Նա հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները ևս բացասական վերաբերմունք չունեն Լուկաշենկոյի նկատմամբ:

Հայաստանի նախագահ Սարգսյանի երդումնակալությանը ներկա էր նաև Բելառուսի Ազգային Ժողովի պատվիրակությունը ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորությամբ: Անդրեյչենկոն Հայաստանում հանդիպումներ ունեցավ ոչ միայն նախագահի, այլև ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանի և իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ:

Ճիշտ է, իտարբերություն Ծառուկյանի, Սարգսյանը և Աբրահամյանը Բելառուսում բիզնես չունեն: