Դեկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /130 արկ/, 82 /13 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /40 արկ/ և ՌՊԳ-7 /6 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց:

Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում իրենց կամքն են թելադրում հակառակորդին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նշենք, որ երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել: