Բաղադրիչներ
հաց սև - 12 հատ(տոստի համար նախատեսված)
խոզապուխտ - 12 շերտ
պանիր հալված - 12 շերտ
անանաս - 12 շերտ
Պատրաստման եղանակ
Հացը շարում ենք տապակի մեջ։
Հացի վրա ենք դնում խոզապուխտը, այնուհետև խոզապուխտի շերտի վրա` անանասը։ Վրայից շարում ենք պանիրը և դնում 180 աստիճան տաքացրած ջեռոց 15-20 րոպեով։
Հեշտ պատրաստվող նրբահամ կանապե. խրթխրթան հացի, նուրբ խոզապուխտի, հյութեղ արքայախնձորի և բուրումնավետ պանրի հոյակապ համադրություն:
Շեֆ Խոհարար