ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերի ժամանակ պատմել է Բորիս Բերեզովսկուց ստացած նամակների մասին : Պուտինը ստացել է երկու նամակ, որոնցից առաջինը նախագահին հասել է 2013 թվականի փետրվարին, իսկ երկրորդը` Բերեզովսկու մահից հետո: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Նամակների տեքստը նման է եղել: Նրանցում Բերեզովսկին, համաձայն Պուտինի խոսքերի, ընդունել է, որ շատ սխալներ է գործել, ներողություն է խնդրել և թույլտվություն վերդառնալ Ռուսաստան: «Ուղիղ եթերի» հաղորդվարների հարցին, թե արդյոք Պուտինը թույլ կտար ռուս օլիգարխին վերդառնալ Ռուսաստան, վերջինս պատասխանել է, որ անհրաժեշտ է անցկացնել գործի իրավական վերլուծություն, դիմել Սահմանադրական դատարան և դատախազություն, «էլ չասած գործի բարոյական կողմը»:

 

Առաջին նամակը եղել է ամբողոջությամբ ձեռագիր, իսկ երկրորդը մասամբ համակարգչով հավաքած: Առաջին նամակը Պուտինին փոխանցել է Բերեզոբսկու գործընկերներից մեկը Ռուսաստանից, իսկ երկրորդը` նույնպես Բերեզովսկու գործընկերներից մեկի կողմից, սակայն այլ երկրից:

ՌԴ նախագահը չի պատասխանել այդ նամակներին:

Համաձայն Պուտինի խոսքերի իրեն շրջապատող մարդիկ խնդրել են նամակները հրապարակել, սակայն ինքը մերժել է, քանի որ վերջիններս ունեցել են անձնական բնույթ:

Այն հարցին, թե արդյոք Պուտինը թույլ կտա Բերեզովսկուն հուղարկավորել Ռուսաստանում, նախագահը պատասխանել է.« Իհարկե, ինչու դրա համար անհրաժեշտ է թույլտվությու՞ն» և ավելացրել, որ հուղարկավորության հարցը պետք է որոշի Բերեզովսկու ընտանիքը: