Դորտմունդի «Բորուսիայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է հավանական կազմը՝ «Աուգսբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղ չի գտել դորտմունդցիների մեկնարկային կազմում:
«Բորուսիա». Ռոման Բյուրկի, Մատիաս Գինտեր, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Սվեն Բենդեր, Իլկայ Գյունդոգան, Սինձի Կագավա, Գոնսալո Կաստրո, Յունաս Հոֆման, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ:
հավելենք, որ Աուգսբուրգում դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։30-ին։