Երկար մտածելուց հետո հասկացա, որ պետք է անդրադառնամ խոսակցություններին` կապված իմ նոր կերպարի հետ «Հրեշների գայլը» ֆիլմում, առավել ևս անհրաժեշտություն համարեցի, երբ իմացա, որ անգամ Շուշան Պետրոսյանին եմ վիրավորել այդ կերպարով: Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ սա գեղարվեստական ֆիլմ է, որտեղ ոչ թե ես եմ, այլ իմ մարմնավորած կերպարը` պատգամավոր Վարդգես Մկրտչյանը, ով իրեն թույլ է տալիս անբարո և անպարկեշտ արարքներ: Հավաստիացնում եմ, որ ո՛չ ես, ո՛չ էլ առավել ևս մեր ստեղծագործական անձնակազմը բնավ նպատակ չի ունեցել որևէ մեկին վիրավորելու, առավել ևս այնպիսի անձանց, ովքեր մեր երկրի համար մեծ արժեք են, իսկ հայկական մշակույթում` գանձեր՝ Շուշան Պետրոսյանի գլխավորությամբ:
Sos Karapetyan