««Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր գործարար Աբրամ Ամիրխանյանի պարտատերերի ցուցակը շարունակում է աճել։ Հիշեցնենք, որ սնանկացած գործարարն այս տարվա փետրվարի 16-ին իր տանը ինքնասպան էր եղել։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ինքնասպան եղած գործարարի ընկերության «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի պարտատերերի ցուցակը հասել է 187-ի։

Ընդհանուր պարտքերի չափը կազմում է մի քանի միլիոն դոլար, բայց վերջնական թիվը դեռ ճշտվում Է։ Ի դեպ, արդեն 10 ամիս է, ինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում է Լևոն Ամիրխանյանի ինքնասպանության գործով նախաքննությունը։ Ու տեղեկություններ կան, որ հայտնի գործարարը ինքնասպան լինելուց առաջ նամակ էր գրել, որտեղ նշել Էր, թե իր սնանկանալու համար ում Է մեղադրում և ինչ-ինչ անուններ էր նշել»,-գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: