Իմ տեսանկյունից սա առաջին հերթին ոչ թե Սաակաշվիլի Ավակով կռիվ է այլ Սաակաշվիլին ընդդեմ հայի: Վրաստանի էքս նախագահը, ով հայտնի է իր հայատյացությամբ տարիների ընթացքում բնավ չի փոխվել, այլ ընդհակառակը նրա սոցիալական էջերն այսօր էլ արտացոլում են նրա ամուր կապվածությունը ադրբեջանաթուրքական դաշինքի հետ:
Սաակաշվիլին միգուցե իրոք հայի կողմից իր դեն կատարված մահափորձից հետո իրավունք ունի չսիրելու մեզ, սակայն շարունակ քննարկվող ասեկոսեները, թե նա հայկական արմատներ ունի առնվազն նրան տարօրինակ են դարձնում: Չնայած պատմությունը մեզ արդեն մեկ այդպիսի կերպար նվիրել է:
Ալեքսան Մակասյան