Այսօր՝ դեկտեմբերի18-ին, Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում մեկնարկում է Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը:
Հայտնի է, որ դատավորն է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հարություն Մովսեսյանը։ Դատավարությունը 102-րդ ռուսական ռազմաբազայում դռնբաց կլինի, բայց տեղերը կլինեն սահմանափակ:
Նշենք, որ «Ժամանակ»-ին ասել է, որ նրա դատահոգեբանական փորձաքննություններին մասնակցած հոգեբան Էլդա Գրինը մեզ ասաց, որ նա հոգեպես առողջ վիճակում է և արարքը կատարելիս ևս սթափ վիճակում է եղել։ Աֆեկտը ևս բացառված է։ Փորձագետի խոսքով՝ Պերմյակովն ունեցել է կոնկրետ պլան և իրագործել է այդ պլանը: