Մամուլում լուրեր էին տարածվել , որ Սպիտակցի Հայկոն ապրիլի 23-ի ջահերով երթի ժամանակ, արաբա-թուրքական մուղամ միացրած մենքենայով անցել է բազմության միջոցով: Համաձայն այդ նույն տեղեկությունների` Հայկոն կարծել է , թե վթար է եղել և մեքնեայից իջել է պարզելու հանգամանքները:

YerevanNews.am-ը կապ հաստատեց Հայկոյի հետ` տարածված լուրերի իսկությունը պարզելու համար:

Վերջինս նշեց, որ ինքը նախ արաբա-թուրքական երգեր չի լսում և ասաց. «Ես երթի մոտով անցել եմ, բայց արաբա-թուրքական երաժշտություն չեմ լսել: Հեռվից գալուց երբ տեսա, որ մարդիկ հավաքվել են չեի նկատել, որ երթ է դա, սկզբից գիտեի վթար է եղել, մոտեցա, որ մարդկանց օգնություն ցույց տամ, մտածեցի ինչ-որ բան ա եղել»:

Սպիտակցի Հայկոն բարկացած հայտնեց, որ անհիմն հայտարարություններ են անում լրատվամիջոցները և իրականում ինքն ուզեցել է օգնություն ցույց տալ:

«Իմացել եմ, որ մեքենան ավարիա է տվել, ժողովուրդ է հավաքել ուզեցել եմ օգնություն ցույց տամ: Խի ըտե՞նց եք լավությունը մեկնաբանում: Էդքան թուրքերին պատասխան տվողը, էսօր դարձել ա ազգի դուշմանը, բռնել ինչ ասես գրել են»,-իր խոսքում նշեց Հայկոն:

Նշենք նաև, որ մամուլում հրապարակված նույն այդ տեղեկությունների Հայկոն եղել է ոչ սթափ վիճակում: Վերջինս լսելով այդ հարցն ասաց. «Ի՞նչ է նշանակում ոչ սթափ վիճակում չեմ եղել: Ոչ սթափ վիճակում եթե լինեի, մարդկանց օգնություն չէի ուզենայի ցույց տալ»:

Զրույցի վերջում երգիչը կոչ արեց ամբողջ աշխարհին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: