ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ խաղից հետո արգենտինական «Ռիվեր Փլեյթի» երկրպագուները վիրավորել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին, իսկ նրանցից մեկը թքել է Մեսսի վրա:
Միջադեպը տեղի է ունեցել Տոկիոյի օդանավակայանում, որտեղից կատալոնական ակումբը Իսպանիա էր վերադառնում:
Հարձակումներիզոհ է դարձել նաև կատալոնացիների պաշտպան Խավիեր Մասկերանոն, ում մոլեռանդները ցանկացել են հիշեցնել, որ ինքը հե՛նց «Ռիվեր Փլեյթի» սան է եղել:
Հիշեցնենք, որ Յոկոգամայում կայացած եզրափակիչ խաղում «Բարսելոնան» 3:0 հաշվով հաղթել էր արգենտինական «Ռիվեր Փլեյթին»: