Մազերդ սկսիր չորացնել վարսահարդարիչով ու հարդարել, երբ դրանք արդեն 70 %-ով չոր են: Դա թույլ կտա խուսափել մազերին վնաս հասցնելուց, վարսահարդարումն ավելի արագ ավարտել և հրաշալի ծավալ հաղորդել:
Եթե ուզում ես սանրվածքիդ նոր տեսք հաղորդել, ձեռքիդ տակ միշտ ունեցիր մետաղյա մազակալներ: Դե իսկ շագանակագույն մազերի համար նախատեսված տարբերակը, կարծում եմ, կուրախացնի քեզ:
Բնական հումքից պատրաստված սանրը ոչ միայն հաճելի է գործածության մեջ, այլև՝ օգտակար քո մազերի համար:
Թիթեռնիկ-մազակալներն անփոխարինելի են անհաջող հարդարումը թաքցնելու համար: Դրանցով կարող ես նաև հավաքել մազերի մի մասը՝ մնացածը չորացնելու համար:
Ձեռքի տակ միշտ ունեցիր բիգուդիներ. եթե դրանք կպչող են, կարող ես ամրացնել մազարմատներիդ՝ ծավալ ստանալու համար, կամ մազերիդ ծայրին` կորություն հաղորդելու համար:
Սև ռետինե մազակալը գրպանիցդ մի՛ հանիր. ի՞նչ իմանաս՝ օրվա ընթացքում երբ անհրաժեշտ կլինի մազերդ արագ հավաքել, մանավանդ եթե մազակալը super-trendy մեխիկներով է:
Եվս մեկ հրաշալի միջոց չհարդարված մազերից հրաշալի նորաձև սանրվածք ստանալու համար. մազափունջը հավաքիր գագաթին, անցկացրու ցանցը և մազերդ շատրվանի պես փաթաթիր դրա շուրջ:
Չոր և վնասված մազերի խնամքն արդիական է ողջ տարվա համար. ամռանը դրանք վառվում են արևից, ձմռանը՝ վնասվում ցրտից: Այս պարագայում նախընտրելի են խնամքի բնական միջոցները:
Բնական յուղերը քո մազերի լավագույն սնունդն են, օգտագործիր միմիայն բնական շամպուններ:
Բնականաբար, լինում են օրեր, երբ ուզում ես գելի օգնությամբ պարզապես ալիքներ հաղորդել մազերիդ, նույնիսկ այս դեպքում բնական միջոցները գերադասելի են և հասանելի: