«Արդեն մի քանի տարի է, ինչ Ամանորից առաջ մարդկանց տոնական ծախսերին գումարվում են նաև ԱՊՊԱ-ի համար նախատեսված ծախսերը: Բնականաբար, այսքան ծախսերի մեջ յուրաքանչյուր խնայողություն կարևոր է դառնում ՀՀ քաղաքացիների համար, և հենց այս նրբությունը հաշվի առնելով էլ ԱՊՊԱ-ի շուկայում ի հայտ են գալիս մանր «ժուլիկներ»:

Վերջիններս մեծ համառությամբ «կպռշկում են» վարորդներին՝ նրանց առաջարկելով էժան ԱՊՊԱ պայմանագրեր: Սրանց մեծ մասը պարզապես կեղծ ապահովագրական պոլիսներ են վաճառում վարորդներին, ինչը հետագայում բերում է մեծ տույժ ու տուգանքների, քանի որ այդ պոլիսները որևէ տեղ գրանցված չեն:

Իսկ լավագույն դեպքում էժան պոլիսներ ունեցողներին հետագայում շատ ավելի էժան փոխհատուցումներ են սպասվում:

Հարց է առաջանում՝ արժե՞ արդյոք 2-3 հազար դրամ զեղչի համար կանգնել շատ ավելի թանկ ու ըստ էության անլուծելի խնդիրների առջև»,- գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: