Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ, տեղեկացնում է ԼՂՀ հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նույն օրը երկրի Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:

ԼՂՀ նախագահին ուղեկցում էին երկրի արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, ԼՂՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք: