«Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով՝ Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԲ խորհրդի անդամի պաշտոնը:

ՀՀ ֆինանսական շրջանակներում այս նշանակումը անսպասելի չէր:

Համառ լուրեր են շրջանառվում, որ Վախթանգ Աբրահամյանն ապագայում նշանակվելու է ԿԲ նախագահի պաշտոնում:

ԿԲ գործող նախագահը՝ Արթուր Ջավադյանը, իր պաշտոնին վերանշանակվել էր անցած տարվա մայիսին՝ 6 տարի ժամկետով: Ֆինանսական շրջանակներում համոզված են, որ 2020 թվականին հենց Աբրահամյանն է փոխարինելու Ջավադյանին:

Նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ Ջավադյանը կարող է հրաժարական տալ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: