«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ներիշխանական հերթական թեժ մարտն ավատվեց: ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, ինչպես նաև ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Արա Նռանյանը հրաժեշտ են տվել ԵՏՄ կոլեգիայի անդամ նախարարի պաշտոնին:
«ՀԺ»-ն ամիսներ առաջ գրել էր, որ մինչև այս տարեվերջ պետք է ձևավորվի ԵՏՄ տնտեսական նոր՝ 10-հոգանոց հանձնաժողովը, որտեղ ԵՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա 2 անդամ, այնինչ ՀՀ-ն ԵՏՄ-ում ուներ երեք նախարար՝ Խոսրով Հարությունյանի որդին, Արա Նռանյանը և Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը, որը վայելում է Տիգրան Սարգսյանի հովանավորությունը:
Վերջինս, հիշեցնենք, եկող տարվա փետրվարից պետք է զբաղեցնի ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այսինքն՝ 4-ից երկուսն էին մնալու: ՀՅԴ-ն տևական ժամանակ փորձում էր պահել Արա Նռանյանին, Խոսրով Հարությունյանն՝ իր որդուն, իսկ Տիգրան Սարգսյանը ԵՏՄ-ում իր կողքին տեսնում էր Կարինե Մինասյանին:
Մեզ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 21-ին ԵՏՄ-ում որոշվել է, որ Կարինե Միասյանը ստանձնելու է ԵՏՄ կոլեգիայի ներքին շուկաների, տեղակայնացման, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների անդամ-նախարարի նոր ստեղծված պաշտոնը:
Հիշեցնենք, ԵՏՄ-ում այս պաշտոնյաները ստանում են ամսական 12 հազար դոլարին համարժեք աշխատավարձ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում