«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Ռուսամետ համարվող «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել հակառուսական մի նախաձեռնությամբ, որով առաջարկում է արգելել հայկական հեռուստաալիքների եթերում ցանկացած օտար լեզվով ֆիլմերի ցուցադրություն՝ հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանն ուղղված ռազմավարական ծրագրի շրջանակներում:
Հաշվի առնելով, որ, բացառությամբ մեկ-երկու տեղական ալիքներից, մյուս բոլորը ֆիլմեր են ցուցադրում բացառապես ռուսերեն, ստացվում է, որ այս օրենքը կոնկրետ ուղղված է լինելու ՀՀ հեռուստատեսությամբ ռուսերենի սահմանափակմանը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: