Թե ինչու է արտաքին աշխարհն այս չափ համրացել քուրդ-թուրքական բախումների հարցում, մեղմ ասած, ինձ համար անհասկանալի է:
Լա՛վ, գոնե մեկ-երկու տողով կարող են ասել դրա մասին, բայց... Եթե որևէ մի երկրում շինծու ընդդիմությունը, տարբեր ՀԿ-ները մի քանի տասնյակի հասնող համակիրներով ինչ-որ բողոքի ակցիաներ են իրականացնում, ապա դա անմիջապես հայտնվում է միջազգային արդարամիտ ու արդարադատ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, բայց որ արդեն տևական ժամանակ է ինչ քրդերին թուրքերը ենթարկում են սպանդի ու բռնության, ավերակ դարձնում բնակավայրերը, դրա մասին լռում են...
Ինչ որ տեղ հասկանալի է, որ կա շահ, օգուտ, լռելու դիմաց փոխհատուցում, բայց այս տիպի համրությունը ես չեմ հասկանում... Ուղիղ հարյուր տարի առաջ էլ այս կերպ լուռ էին...
Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան)