«Տարեվերջյան ԱԺ արտահերթ նիստը խորհրդարանի ղեկավարության համար մղձավանջի էր վերածվել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոսնակին ու փոխխոսնակներին, մեղմ ասած, «գժվեցնում » էր: Արտահերթը «հորով-մորով» անելուց հետո ՀՀԿ-ն «վճռական» որոշում է կայացրել, ինչին սիրով միացել և աջակցում է ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը:
ՀՀԿ-ականները կեսկատակ-կեսլուրջ հայտարարել են հանգանակություն, որպեսզի հայթայթված միջոցներով Փոստանջյանին նորից ուղարկեն ԱՄՆ սովորելու:
«Դրանով հա՛մ մեր գլուխը կազատենք, հա՛մ խորհրդարաննը կկարողանա աշխատել, համ էլ մարդ է, թող սովորի, էլի: Դա էլ կլինի այս տարվա ՀՀԿ-ական Ձմեռ պապի նվերը «ժառանգուհուն»,- կատակում էին պատգմավորները, վստահեցնելով, որ բոլորն էլ սիրով իրենց «լուման» կներդնեն այս գործում, միայն թե Զարուհին գնա»,- գրում է թերթը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: