Այսօր «ադրբեջանցի» ազգը ցնծության մեջ է: Այս օրը սրբազան օր է ազերիների համար: Այս օրը ամենակարևոր պետական տոներից մեկն է մեր արևելյան հարևանների մոտ: Այս օրն է ծնվել համազգային առաջնորդ Հեյդար Ա-ի որդին՝ Իլհամ Ա-ն: Ալամ աշխարհը շնորհավորում է կիսաաստված Հեյդարին ծննդյան օրվա կապակցությամբ: Նա այսօր դարձավ 54 տարեկան։
Հայր և որդի Ալիևների պաշտամունքը Ադրբեջանում անաասելի չափերի է հասնում: Նրանց նկարները երևի չկան միայն արտաքնոցներում: Հեյդարը և Իլհամը բոլոր տեղերից և անկյուններից հետևում են ազերիներին:
Չեմ զարմանա, եթե Իլհամը մի քանի տարի հետո դառնա Ադրբեջանի «Թուրքմենբաշի, Կիմ Իր Սեն կամ էլ Դադա Ամին»:
Օրինակ՝ վերջինս՝ Ուգանդայի նախկին նախագահ Դադա Ամինը, որն ունեցել էր շատ ծանր կյանք, երբ իշխանության էր եկել իրականացրել էր իր մանկության երազանքը և պահանջում էր ուգանդացիներից իրեն դիմել իր ամբողջական կոչումով: Ըստ Ամինի կենսագրի այն հնչում էր այսպես՝ «Նորին Գերազանցություն ցմահ նախագահ, ֆելդմարշալ ալ-Հաջի դոկտոր Իդի Ամին, երկրի վրայի բոլոր կենդանիների և ծովերի մեջի բոլոր ձկների տիրակալ, Բրիտանական կայսրության նկատմամբ, Աֆրիկայում ընդհանրապես և Ուգանդայում մասնավորապես հաղթանակ տարած, «Վիկտորիայի խաչ», «Մարտական խաչ» շքանշանների ասպետ»:
Իսկ ինչո՞վ է Իլհամը պակաս Դադա Ամինի նման բռնակալից: Ամեն ինչ ունի, միայն մնում է կոչումը: Ու քանի որ այսօր նրա ծննդյան օրն է, ես ինքս նրան կոչում կնվիրեմ: «Նորին սրբություն, Կովկասյան Դուբայի սուլթան, Կասպից նավթի և գազի տիրակալ, բիզիմդիրացված Ղարաբաղի գեներալիսիմուս, Խորհրդային կայսրության փլուզող, Խաչդաշերի ասպետ, Ուչմիաձնի իմամ, Վաշինգտոնակեր հսկա, գեղեցկության մարմնավորում»:
Հ.Գ.Կարևորը, Իլհամ Ալիևը Դադա Ամինի նման տխուր վերջ չունենա: «Ձկների և կենդանիների տիրակալը» մահացավ օտար երկրում՝ փախուստի մեջ»:
Gagik Hambaryan