Տարիներ առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ լույս տեսավ «Դյուցազնագրքի» 1-ին հատորը, որտեղ ընդգրկված էին հայ ռեկորդակիրները: Գրքի լույս ընծայումը կարծես ոգևորություն առաջացրեց հայ դյուցազունների շրջանում, որոնք սկսեցին մեկը մյուսի հետևից ռեկորդներ սահմանել:

ՀԱՕԿ նախագահի հովանավորությամբ լույս ընծայվեց նաև «Դյուցազնագրքի» 2-րդ հատորը: Շնորհանդեսին ներկա էին ՀԱՕԿ նախագահը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և մի շարք ռեկորդակիրներ:

Գրքում տեղ են գտել 125 դյուցազունների 300-ից ավելի ռեկորդներ: Մեծացել է նաև ռեկորդակիրների աշխարհագրությունը̀ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը, Ջավախքը, նույնիսկ՝ ԱՄՆ-ն: