«Հրապարակ» թերթը գրում է.

«Ամանորի շեմին Հովիկ Աբրահամյան-Գալուստ Սահակյան «դուելը» թևակոխել է նոր փուլ. ԱԺ-ն այդպես էլ չկարողացավ վճարել աշխատակազմի 13-րդ աշխատավարձը, չնայած տևական ժամանակ ելքեր էր փնտրում: Կառավարությունը փողը չի տվել, չնայած կառավարության աշխատակազմը 2 անգամ է 13-րդ աշխատավարձ` պարգևատրում վճարել իր աշխատակիցներին: Մեկը՝ նոյեմբերի վերջին, մյուսը` հիմա:

«Երբեմնի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ճկուն խելքով շատ լավ գիտի, թե ինչ ասել է չարքաշ աշխատավարձով ապրող ԱԺ աշխատակազմին Ամանորին պարգևատրում չվճարելը, այդպես է անում, որ բոլորս գազազենք Գալուստի դեմ»,- ասաց «գազազած» ԱԺ աշխատակիցը:

Ի դեպ, ԱԺ-ում խնդրել են պատգամավորներին, որ իրենց արձակուրդայինն ստանան հունվարին, իսկ «եղած» փողը տան որպես 13-րդ աշխատավարձ, սակայն հայրենի ընտրյալներն ասել են. «Չէ՝ չէ մի»: «Դե, նրանց մեծ մասն էլ Հովիկ Աբրահամյանի դուդուկի տակ պարողներն են, ինչի՞ պետք է համաձայնեին»,- շարունակեց նույն աշխատակիցը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: