Թոմաս Էդիսոնը մի օր ասել է. «Հաջողության հասնելու ամենաճիշտ ճանապարհը՝ անընդհատ նորից կրկնելն է»: Ուսումնասիրելով նրա կենսագրությունը, հասկանում ես, որ նա ճիշտ էր: Քչերը գիտեն, որ իր հաջողությունների համար մեծ գյուտարարը նախ և առաջ պարտավոր է… իր մայրիկին, ով նրան հավատում էր մինչև վերջ:

Ձեզ ենք ներկայացնում մի ապշեցնող պատմություն: Ճիշտ է այն, թե հերթական հորինվածքն է, հիմա շատ դժվար է ասել: Բայց, ցանկանում ենք հավատալ, որ այսպիսի բան իրականում տեղի է ունեցել մեծն գիտնականի կյանքում: Եվ այսքանից հետո ինչպես հավատալ կամքի ուժին:

Մի օր Թոմաս Էդիսոնը դպրոցից տուն վերադարձավ և իր մայրիկին նամակ հանձնեց իր ուսուցչուհուց: Մայրիկը հանկարծ սկսեց լաց լինել, իսկ հետո նամակը բարձրաձայն կարդաց տղայի համար. «Ձեր տղան հանճար է: Այս դպրոցը շատ փոքր է, և այստեղ չկան ուսուցիչներ, ովքեր կկարողանան նրան ինչ-ոչ բան սովորեցնել: Խնդրում եմ, նրան ինքներդ սովորեցրեք»:

Մոր մահից շատ տարիներ անց (այդ ժամանակ Էդիսոնն արդեն հայտնի գիտնական էր դարձել), նա նայում էր հին ընտանեկան արխիվը, և գտավ այդ նամակը: Թոմասը բացեց նամակը և կարդաց. «Ձեր տղան մտավոր հետամնաց է: Մենք այլևս չենք կարող նրան դասավանդել դպրոցում այլ աշակերտների հետ: Խորհուրդ ենք տալիս Ձեզ, որ Դուք ինքներդ նրան սովորեցնեք տանը»:

Էդիսոնը լաց էր լինում մի քանի ժամ շարունակ: Հետո նա գրեց իր օրագրում. «Թոմաս Ալվա Էդիսոնը մտավոր հետամնաց երեխա էր: Իր հերոսուհի մայրիկի շնորհիվ, նա դարձավ դարի ամենահանճարեղ գիտնականներից մեկը»:

Գնահատեք Ձեր մայրիկներին: Միայն նրանք են մեզ սիրում այնպիսին, ինչպիսին մենք կանք, և հավատում են մեզ անկախ որևէ բանից:

http://blog.1in.am/blog/188035.html