2015 թվականը իրադարձություններով հագեցած էր նաև հայկական բասկետբոլի համար: Հայ բասկետբոլիստները մասնակցեցին մի շարք պաշտոնական մրցումների: ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում հավաքականների ելույթներն ամփոփեց ևհետագա ծրագրերից խոսեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

-Ամփոփելով 2015 թվականը՝ որո՞նք են ֆեդերացիայի ձեռքբերումները ևբացթողումները:

-Գլխավոր ձեռքբերումն անշուշտ այն էր, որ Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի երիտասարդական առաջնության Բ դիվիզիոնի հանդիպումներին: Դրանով շատ լուրջ հիմք դրվեց, որ ապագայում ունենանք ազգային հավաքական ևկայուն մրցելույթներ ունենանք միջազգային ասպարեզներում: Ձեռքբերում էր նաևմինչև16 տարեկան աղջիկների հաջող ելույթը C դիվիզիոնում, որի արդյունքում կանանց բասկետբոլում կրկին աշխույժություն սկսվեց: Չի կարելի շրջանցել նաև 3x3 բասկետբոլը, որտեղ մեր մինչև18 տարեկանների հավաքականը նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր: Ինչ վերաբերվում է բացթողումներին, ապա նման համեստ հնարավորություններ ունեցող ֆեդերացիայի դեպքում դրանք անխուսափելի են: Բարեբախտաբար, բացթողումները հավաքականների ելույթների վրա չեն ազդել:

-Գալիք տարի Հայաստանը միանգամից 4 հավաքական է ուղարկելու Եվրոպա: Մինչ այդ ի՞նչ փոփոխություններ են սպասվում:

Հունվարի 22-ին կայանալու են Եվրոպայի առաջնությունների վիճակահանությունները, որից հետո արդեն հստակ կլինի, թե ինչ ժամկետներում ենք նախապատրաստվելու, որտեղ ենք նախապատրաստվելու Եվրոպայի առաջնություններին: Միաժամանակ շարունակվում են բանակցություններն արտասահմանում հանդես եկող հայ բասկետբոլիստների հետ և մինչև մայիս պետք է ստանանք ընդլայնված կազմ, որից կկատարվի ընտրություն: Օրերս հայտնի դարձավ, որ ազգային հավաքականը գլխավորելու է Տիգրան Գյոկչյանը:

-Ինչ խնդիր է դրված հավաքականի գլխավոր մարզչի ևբասկետբոլիստների առաջ:

-Խնդիրը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթելն է: Մինչև նշանակումն էլ մենք հայտարարել էինք, որ Հայաստանը միայն հաղթանակի ակնկալիք կարող է ունենալ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

- Ի դեպ, ինչպե՞ս կատարվեց Տիգրան Գյոկչյանի ընտրությունը:

- Գյոկչյանը վերջին 20 տարիներին մարզչական գործունեություն է ծավալել Լիբանանում և ներկայումս էլ գլխավորում է այդ երկրի առաջատար ակումբներից մեկը` “Սաժեշը”: Նա Երևանից է տեղափոխվել Բեյրութ, լավ ծանոթ հայկական բասկետբոլին, իսկական պրոֆեսիոնալ է: Ընտրությունը կատարեց նախագահության կազմը` հաշվի առնելով մի շարք գործոններ:

- Մինչև 20 տարեկանների հավաքականի մարզչի պաշտոնը դեռ թափուր է: Այս հարցում եր՞բ հստակություն կլինի:

- Այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են: Ունենք 2 թեկնածու: Չենք ցանկանում շտապել: Հավանաբար հունվարին կկարողանանք հայտարարել մարզչի անունը, որի գլխավորությամբ Հայաստանը կմասնակցի Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությանը:

- Ընդհանուր առմամբ ի՞նչ սպասելիքներ ունենք 2016 թվականից:

- Փորձում ենք քայլ առ քայլ առաջ ընթանալ: 2016 թվականին նվազգույն խնդիրը լինելու է մեկ քայլ առաջ գնալը: Օրինակ, եթե 20 տարեկաններն այս տարվա Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունում 12-րդն էին, ապա մյուս տարի նվազագույնը տասնյակում պետք է լինել: Ինչպես նշվեց առաջին անգամ ասպարեզ է դուրս գալու տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը: Դա մեծ իրադարձություն է լինելու հայկական բասկետբոլի համար: Կիրականանա հազարավոր մարզասերների վաղեմի երազանքը: Վերջին 25 տարիներին շատ է խոսվել ազգային հավաքական ունենալու մասին և մենք այժմ հասնում ենք դրան ևհաղթանակների ակնկալիքներ են ունենալու հավաքականից: Սպասելիքներ ունենք նաևմեր պատանեկան տղամարդկանց և կանանց հավաքականներից, ինչպես նաև 3x3 բասկետբոլից: 2015 թվականը ցույց տվեց, որ Հայաստանն ի զորու է գրանցել լավ արդյունքներ Եվրոպական բասկետբոլում:

 

Նյութի աղբյուրը՝ armnoc.am: