Բազմիցս անդրադարձել ենք Երևանում գտնվող, սակայն «գոյություն չունեցող», ոչ ոքի կողմից չընդունված Նազարբեկյան 48 շենքի անմարդկային պայմաններում բնակվող շենքի բնակիչներին: Շենքը չունի ոչ տանիք, ոչ կոյուղի, պատերը փլուզված են: 9 հարկանի շենքի վերջին երկու հարկերում բնակվող ընտանիքների վիճակը չափազանց ծանր է:
Նազարբեկյան 48 շենքում կա 54 բնակարան, որոնցից 15-ը նվիրաբերվել են, իսկ մնացածները գնվել տարբեր մարդկանց կողմից: Մենք նաև այցելել ենք այս բնակարանները և մեր մաշկի վրա զգացել ցուրտ եղանակի ազդեցությունը:
Ներկայացնենք ըստ մեր տվյալների քանի անապահով ընտանիք և երեխա կա այս շենքում.
1. 15-ամյա Նունե Ս.-ն չի հաճախում դպրոց, քանի որ չունի կոշիկ: Ապրում է մոր և երկու եղբայրների հետ, որոնցից մեկը հիվանդ է:
2. 15-ամյա Քաջիկ Հ.-ն, 13-ամյա Հասմիկ Հ.-ն, 5-ամյա Արթուր Ա.-ն քույրեր և եղբայրներ են, ապրում են շենքի 8-րդ հարկում: Երեխաները չունեն հագուստ և կոշիկ: Նրանք նաև ունեն սննդի պակաս:
3. Մոր հետ ապրող 2-ամյա Էմանուել Ս.-ն նույնպես չունի հագուստ:
4. Օգնության կարիք ունեցող երեխաներ են նաև 10-ամյա Լյովա Գ.-ն ու 6-ամյա Կարինե Գ.-ն:
5. Ամուսիններ Կարինեն և Աշոտը, ովքեր 3-րդ կարգի հաշմանդամ են, մեծացնում են 2 փոքրիկների՝ 9 տարեկան Վոլոդյային և 4 ամսական Անահիտին:
Նշենք, որ այս երեխաները բնակվում են նույն շենքում, սակայն տարբեր ընտանիքներում և բնակարաններում: Ցանկացած տեսակի օգնություն նրանց համար կարևոր է:
Բոլոր ցանկացողները կարող են իրենց օգնությունը ցուցաբերել դժվար կացության մեջ հայտնված այս մարդկանց: Օգնությունը կարող է լինել ցանկացած տեսակի՝ հագուստ, կոշիկ, սնունդ, վառելիք, ֆինանսական օգնություն և այլն: Մեզանից յուրաքանչյուրը կարող է փոխել մեկ երեխայի, մեկ դեռահասի վաղվա օրը:
Բոլոր ցանկացողները կարող են զանգահարել՝
094 09 11 47
096 09 11 47
055 61 50 03
060 50 11 74