Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հրաժարվել է բանակցել Մադրիդի «Ռեալի» հետ:
Sport.es-ի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մի քանի անգամ կապ է հաստատել 23-ամյա ֆուտբոլիստի հոր հետ, սակայն նա հրաժարվել է բանակցել որդու տրանսֆերի շուրջ:
Լուրեր են պտտվում, որ «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու դեպքում Խոսեպ Գվարդիոլան փորձելու է Նեյմարին տանել անգլիական ակումբ:
Հավելենք, որ բրազիլացին նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում է: