Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի հուղարկավորության համար բրիտանական բյուջեից ծախսվել է 3.6 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 5.6 մլն դոլար)։ Նման գումարի մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, հայտնում ИТАР-ТАСС-ը։
Մոտ 500 հազ. ֆունտ (765 հազ. դոլար) ծախսվել է հրավիրատոմսերի պատրաստման և բաժանման, Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարում պատարագի կազմակերպման, ինչպես նաև ավելի քան 2 հազ. հյուրերի պաշտոնական ընդունելության համար։
Ոստիկանության և անվտանգության այլ միջոցառումները կազմել են 1.1 մլն ֆունտ (1.6 մլն դոլար)։
Լրացուցիչ 2 մլն ֆունտ (ավելի քան 3 մլն դոլար) կազմել են «այլընտրանքային ծախսերը»՝ իրավապահ մարմինների ուժերի վերաբաշխման հետ կապված։ Նշվում է, որ միջոցառման անվտանգությունն ապահովել է 4 հազ. ոստիկան։
Միևնույն ժամանակ չի նշվում Թետչերի հարազատների ծախսերը։ Նրա ընտանիքի անդամներն իրենց վրա են վերցրել ծաղիկների և թաղման բյուրոյի ծախսերը։
Մարգարեթ Թետչերը մահացել է ապրիլի 8-ին։