Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Վանաձորում հրաժեշտ են տալիս Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 25-ին զոհված 18-ամյա Կարեն Աքուլյանին: Կարենը տան փոքրն էր, իրենից մեծ երկու քույրեր ուներ:
Հուղարկավորությանը մասնակցել են տեղական ու մարզային իշխանությունների բոլոր ղեկավարները: