Գերմանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ներքին Սակսոնիայում կործանվել է սպորտային ինքնաթիռ, որի պատճառով ինքնաթիռի խցիկում գտնվող 4 մարդն էլ մահացել են: Այս մասին Риа Новости գործակալությանը հեռախոսային զրույցի ժամանակ հայտնել է Ռոտենբուրգ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը:
Ոստիկանության ներկայացուցիչի խոսքերով ինքնաթիռը թռել է Ռենդսբուրգ քաղաքից:

«Արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել օդանավակայանից երկու կիլոմետր հեռավորության վրա, որտեղ պետք է վայրէջք կատարարել ինքնաթիռը:Ինքնաթիռը ընկել է դաշտի վրա: Պատահարի մասին փրկարարներին հայտնել են տեղաբնակները:Մինչ փրկարարների ժամանումը ինքնաթիռը ամբողջությամբ վառվել էր»,- նշել է ոստիականական աղբյուրը: