Դավիթս տարվա վերջին շաբաթում իր արձակուրդներն օգտագործեց և մի լավ <խանգարեց>, չթողնելով, 2015-ը կարգին ամփոփեմ ու հրաժեշտ տամ, և քանի որ չհասցրեցի անել, կարճ կոնկրետ ասեմ, որ 2015-ի իմ կարևորագույն ձեռքբերումները Մոնթես ու Մանանաս են, քույրիկներիս երեխաները: Մոնթեիս առաջին անգամ այս ամռանը տեսանք, իսկ Մանանաս էլ ապրիլին լույս աշխարհ եկավ, դառնալով այդ տարվա մեր ընտանիքի կարևորագույն իրադարձությունը:
Անցնող տարում ամենակարևորն էր նաև, որ ընտանիքիս անդամները առողջ և անփորձանք են, մեր օրերում մի բան, ինչի համար պետք է երջանիկ լինել:
Որդիս` գանձս խոսում է, արդեն 4-րդ Ամանորն ենք միասին նշում, արդեն ամանորյա նվերների պատվերներ է կարողանում անել:
Եվ վերջապես, 2015-ին 2 կարևորագույն մասնաիտական դպրոց եմ անցել և դիպլոմներ ստացել, որոնք հետագայում Հայաստանում ինձ շատ պետք կգա: Գերմանական կրթության մեթոդները տարբեր են հայկականից և շատ արդյունավետ կարելի է կիրառել նաև Հայաստանում:
Ահա, կարճ 2015-ի մասին: Իսկ 2016-ը խոստանում է բեկումնային լինել, սպասենք զարգացումներին:
Հ.Գ. 2015-ի կարևորագույն ձեռքբերումներից է նաև, որ շուրջս մաքրեցի կեղծ ու ծախու մարդկանցից, անբարո և հանցագործ մարդկանցից, ովքեր օրնիբուն աղաղակում են մաքրության մասին, բայց որ իրենց մասին ողջ գիտեցածդ բարձրաձայնես, վինդոուզն անգամ բարև չի տա:


Անի Քոչար