«Շնորհավորում եմ և հպարտանում իմ ծառայակից ընկերներով այս ցրտին և ձյանը ծառայություն են իրականացնում Երևանի փողոցներում, պահպանելով հասարակական կարգն ու կանոնը, թողնելով իրենց ընտանիքներին մենակ` առանց իրենց, որպեսզի մեր քաղաքացիները անվտանգ և ուրախ դիմավորեն ամանորը տանը և թե դրսում: Սա մեր ծառայությունն է մենք այն իրականացնում ենք գիտակցաբար և պատվով: Գիտակցաբար պահպանում ենք հասարակական կարգն ու կանոնը կապիկներից, որոնք զվռնում են հրապարակում (կարծում եմ հասկացաք որ հրապարակի մասին է խոսքը), իսկ պատվով այն հրապարակում, որտեղ ընտանիքներ են գալիս երեխաներին ուրախացնելու և ուրախանալու նպատակով: Պատիվ ունեմ»:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը, ով Ամանորի գիշերը ձերբակալել է Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձ կատարած ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին: