ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը հանձնաժողովում հունվարի 6-ին ԼՂ խնդրի հարցով հրավիրված փակ քննարկմանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին արագացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության վերաբերյալ Ռոյս-էնգելս առաջարկությունների իրագործումը: Այս մասին հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում:

Ինչպես փոխանցում է asbarez.com-ը. «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնությունը հասել է իր գագաթնակետին վերջին տասնամյակների ընթացքում: Միայն վերջին ամսվա ընթացքում մենք լսել ենք ծանր սպառազինության հարձակման և տանկային հրետանիի կրակի մասին, ինչը հրադադարի բացահայտ խախտում է: Որպես դեսպան` Ուորլիքը նշում է, որ դա սառեցված հակամարտություն չէ, այլ մոռացված հակամարտություն` վերահսկողությունից դուրս գալու մեծ ռիսկով: Ահա թե ինչու մենք բոլորս ունենք բոլոր դիպուկահարներին հեռացնելու, ավելի շատ արտասահմանցի դիտորդներ տեղակայելու կարիք: Ագրեսիայի դրսևորման ակտերը պետք է դատապարտվեն»,- ասել է Ռոյսը:

Նրա խոսքով` վարչակազմը որքան արագ կարողանա օգնել անել այս ամենը խաղաղության համար, այնքան ավելի արագ դա կօգնի վերջ տալ սպանություններին և կանխել պատերազմը։