Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկրի գավաթի խաղարկության երկու խաղով որակազրկել է «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին:
Կատալոնական ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղի ավարտից հետո հանդերձարան գնալու ճանապարհին Սուարեսը վիճաբանություն է սադրել «էսպանյոլի» խաղացողների հետ:
Սուարեսը բաց կթողնի «Էսպանյոլի» հետ պատասխան հանդիպումն ու քառորդ եզրափակիչի առաջին խաղը, եթե կատալոնական թիմը կարողանա հաղթել «Էսպանյոլին»:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթել էր «Էսպանյոլին»: