«ՀՀԿ գրասենյակի մոտ ՀՀՇ-ՀՀԿ-ի Գևորիկին այլևս փոխարինում է ՀՀԿ-ի տատիկը: Երեկ նա բեզարած, ձեռնափայտին հենված, ձեռքին թղթի փաթեթներ, քայլում էր ՀՀԿ-ի կողքով: Տատ, ո՞նց ես, էսօր թերթում քո նկարը կար: «Խո վատ բան չի՞ն գրե»: Չէ` ոչ մի վատ բան, գրել էին, որ լավացել ես, նկարդ էլ դրել էին: «Սիրո՞ւն ի... գիտեմ, «Հայոց ժամանակ» է դրե»: Չէ, «Հայկական ժամանակը»: «Սիրունն» ի՞նչ ես անում: «Եսի՞մ, այ բալա, թող սիրուն ըլնեմ»: էս ՀՀԿ-ն գոնե փող-մող տալի՞ս է: «Չէ՜, այ բալա, որդի՞ց. Էսա` տես»: Նախ ցույց տվեց իր ձեռնափայտի կողքից կախված հաց ու պանիրը. «Իմ ուտելիք ես իմ հետ կպտտեմ», հետո էլ` ձեռքի թղթե կապուկը, «էսքա՜ն հոգս ունեմ, բալա ջան, լուծող չկա»: Բա ինչի՞ ես գովում նրանց: «Սրտանց, բալա ջան, սրտանց եմ անում: Արի ձեռս դնեմ քո վրա, քեզ էլ օրհնեմ. իմ օրհնանք հասնում ա, իմացա՞ր»»,- գրել է «Հրապարակը»:
ՀՀՇ-ի, ՀՀԿ-ի Գևորիկն արդեն փոխարինողը ունի


