Այս տարվա առաջին իսկ օրվանից ազերիական ԶԼՄ-ները ամեն օր անդրադառնում են ՌԴ Պետդումա ներկայացած օրինագծին՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության ենթարկելու մասին...Ալիևյան լրատվամիջոցները ՌԴ-ում բնակվող ադրբեջանական համայնքի ակտիվիստներին և հարուստ գործարարներին մեղադրում են դավաճանության և հայրենասիրության պակասի մեջ...Այս ամենի "հետևանքը" եղավ այն,որ ՌԴ-ում բնակվող գործարար Ֆարհադ Ահմեդովը,ով "մաքուր" թուրք է, ի տարբերությում մյուս այլ թուրք ներկայացվող,բայց իրականում այլ ազգի գործարարների,նամակ է գրել ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին և վերջինիս նախազգուշացրել,որ այդ փաստաթղթի ընդունումը կվատթարացնի Ռուսաստանում բնակվող հայերի և ազերիների հարաբերությունները...Սակայն սա դեռ ՌԴ-ի համար ամենափոքր "ողբերգությունն" է...Ֆ.Ահմեդովն իր նամակում ահաբեկում է Նարիշկինին,որ եթե հանկարծ Պետդուման ընդունի այդ հայամետ որոշումը,ապա ինքը կհրաժարվի Ռուսաստանի քաղաքացիությունից...Մկկացող զանգվածին էլ իր հայրենասիրությունը ի ցույց դնելու համար,այդ շանտաժ-նամակը ուղարկել է ազերիական ԶԼՄ-ներին,որոնք հպարտորեն այն ներկայացնում են իրենց կայքերում՝ամպագորգոռ վերնագրերի ներքո...Հավելեմ,որ սույն ազգությամբ ազերի գործարարի կարողությունն,ըստ Forbes-ի 2013 թ-ին կազմել է ընդամենը 1,7 միլիարդ դոլլար..
Հետաքրքիր է,որ Ֆ.Ահմեդովը նույն շանտաժին է դիմում,ինչ՝Անկարան,երբ որևէ երկրում Հայող ցոեասպանության վերաբերյալ օրենքի կամ բանաձևի ընդունման քննարկում է տեղի ունենում...Անկարան իր էմիսարների միջոցով բարաբաջում է այն մասին,որ այդ բանաձևի ընդունունը կվնասի հայ-թուրքական հարաբերություններին,որոնք իրականում գոյություն չունեն...Նույն "օպերայից" է Ահմեդովի ասածը,որ հայամետ օրենքի ընդունման պատճառով կսրվեն ՌԴ-ում բնակվող հայերի և ազերիների հարաբերությունները...Այսինք Ահմեդովն ընդունում է,որ իր հայրենակիցները իրականում ՌԴ-ում Թուրքիայի հինգերորդ շարասյունն են,և Անկարայից ու Բաքվից ցուցում ստանալու դեպքում կսկսեն խախտել ՌԴ-ում ընդունված օրենքը...Զավեշտալին այն է,որ սույն գործարար կոչվածն ահաբեկում է Մոսկվային,որ ինքը կհարաժարվի ՌԴ-ի քաղաքացիությունից՝մտածելով,որ շատ մեծ կորուստ և վիշտ կպատճառի Վ.Պուտինին...Երևի նրա համար դաս չեղավ իր համերկրացի հրեա գործընկերոջ՝Թելման Իսմայիլովի կատարած սխալը,որը անտեսելով ՌԴ շահերը մի քանի միլիարդ դոլլարի ներդրում կատարեց Թուրքիայում ու շատ խիստ պատժվեց Պուտինից...Հիմա Թ.Իսմայիլովը ստիպված է փախչել պարտատերերից...Ահմեդովը չի հասկանում,որ չի կարելի Մոսկվայի հետ խոսել շանտաժի լեզվով...Նրա այս քայլը էլ ավելի կմեծացնի "Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության ենթարկելու մասին" օրենքի ընդունման կողմնակիցների թիվը...Ոչ մի երկրի ղեկավար և քաղաքական գործիչ,առավել ևս ՌԴ-ի նման,չի թույլ տա,որ "իրեն" հետ խոսեն այս տոնով...Ես կարծում եմ,որ նույնիսկ Բաքվի կողմից գնված բազմաթիվ ռուսաստանցի փորձագետները և քաղաքական գործիչները,որոնք դեմ էին այս օրենքի ընդունմանը,հիմա կփոխեն իրենց կարծիքը...
Հ.Գ.Ինչպես Ժիրինովսկին էր ուզում մեր "ձեռքերով" պատժել թուրքերին,ժամանակն է,որ մենք էլ ռուսների "ձեռքերով" պատժենք նույն թուրքերին՝խաղալով Ռուսաստանի"նուրբ լարերի" հետ.Մոսկվան չի սիրում,որ իրեն հետ խոսում են շանտաժի լեզվով...
Եթե շարժվենք Ֆ.Ահմեդովի տրամաբանությամբ,որն իրականում անտրամաբանություն է,ապա,օրինակ՝ գործարար Սամվել Կարապետյանը նույն շանտաժին դիմի ու ահաբեկի Մոսկվային,որ կհրաժարվի ՌԴ-ի քաղաքացիությունից,եթե Պետդուման այդ օրինագիծը չընդունի՝Մոսկվան "կլսի" Կարապետյանին,քանի որ վերջինիս ունեցվածքն,ըստ նույն Forbes-ի կազմում է 4,3 միլիարդ դոլլար՝երկու անգամ ավել,քան Ահմեդովինը...
Գագիկ Համբարյան