Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ներկայումս հանդես է գալիս Մոսկվայի «Սպարտակում», կրկին կտեղափոխվի ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»:
The Salt Lake Tribune-ի փոխանցմամբ՝ տրանսֆերի պայմաններն արդեն համաձայնեցվել են, սակայն Մովսիսյանի գործակալը հայտնել է, որ բանակցությունները դեռ չեն ավարտվել:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ Սոլթ Լեյքում» խաղացել է 2007-2009 թվականներին, իսկ «Սպարտակում» հանդես է գալիս 2013-ից: