Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Ռաջիվ Շահը, պատասխանելով կոնգրեսական Ադամ Շիֆի և Բրադ Շերմանի հարցերին, հաստատել է Օբամայի կառավարության հանձնառությունն ամբողջապես հովանավորել Կոնգրեսի օժանդակության հատկացումները Լեռնային Ղարաբաղի համար և աջակցելու պետական-մասնավոր ընկերություններին ստեղծելու տնտեսական աճ Վրաստանի Սամխա- Ջամախեթիա(Ջավախքի) շրջանում: Այս մասին հաղորդում է Asbarez.com-ը` հղում կատարելով Ամերիկայի հայկական դատի հանձնախումբը:

 ԱՄՆ ներկայացուցիչների պալատում ապրիլի 24-ի լսումների ժամանակ կոնգրեսական Ադամ Շիֆը մի շարք հարցեր է առաջադրել Լեռնային Ղարաբաղի և Ջավախքի օժանդակության ծրագրերի մասին: Ռաջիվ Շահը նշել է, որ անցյալում նրանք ամբողջությամբ չեն ծախսել ֆոնդերը:  Սփյուռքի պետական և մասնավոր կազմակերպությունների միջոցով մենք շատ եռանդուն ենք այդ հարցում և հուսով ենք, որ հետագայում նույնպես կշարունակենք համագործակցել:

Ապրիլի 25-ին Ներկայացուցիչների պալատում Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի գործադիր տնօրեն Դանիել Յոհաննեսը նշել է, որ Վրաստանի համար նախատեսված օժանդակության ծրագրի մեջ նաև մտնելու է հայերեն լեզվով կրթություն կազմակերպելու և Ջավախքի շրջանում դպրոցների հովանավորումը:

Մասնավորապես Բրեդ Շերմանը Յոհանեսին ուղղված հարցի մեջ նշել է.« Ես անհանգստացեծ եմ, որ Օբամայի կառավարությունը պահանջում է Հայաստանին տրվող օժանդակության կրճատում: Եթե դուք որոնում եք հովանավորման աղբյուրներ կարող եք ուշադրություն դարձնել Ադրբեջանին տրամադրվող ամեն տեսակի հովանավորման ֆոնդերին, որոնք օգտագործվում են Ստեփանակերտի նոր օդանավակայան  խաղաղ քաղաքացիական ինքնաթիռների ռմբակոծության ահաբեկման համար»:

Ավելի ուշ կոնգրեսական Ադամ Շիվը գրավոր հարցեր է ուղղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման մասին:

Մասնավորապես կոնգրեսականը նշել է .« 2012 թվականի օգոստոսին Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց և հերոսի կոչում տվեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը մեղադրվում էր հայ սպայի սպանության մեջ 2005 թվականին Հունգարիայում ՆԱՏՈ-ի զորավարժությունների ժամանակ: Ինչ քայլեր է ձեռնարկում Պետդեպարտամենտը հորդորելու Ադրբեջանին կրկին պատասխանատվության ենթարկելու Ռամիլ Սաֆարովին:

Ադրբեջանը ահաբեկում է ռմբակոծել Լեռնային Ղարաբաղ թռնող քաղաքացիական ինքնաթիռները:Ինչ պատասխանատվության կենթարկվի Ադրբեջանը քաղաքացիական ինքնաթիռների ռմբակոծման դեպքում:

Թուրքիա- Հայաստան արձանագրություններում, որոնք հայտարարվել էին 2009 թվականի ապրիլի 22-ին, փորձում էր վերջ տալ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը և հիմնադրել դիվանագիտական և տնտեսական հարաբերություններ: Ինչ քայլեր է ձեռնարկել Թուրքիան արձանագրությունների վավերացման համար: Ինչ քայլեր է ձեռնարկում Պետդեպարտամենտը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինս դադարեցնի Հայաստանի շրջափակումը: