Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան» կպայքարեն Գելզենկիրխենի «Շալկեի» ու Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեի տրանսֆերի համար:
Kicker-ի փոխանցմամբ՝ չնայած գերմանական ակումբը բազմիցս հայտարարել է, որ 20-ամյա ֆուտբոլիստը չի վաճառվում, ենթադրվում է, որ առնվազն 50 միլիոն եվրոյի առաջարկի դեպքում, գործարքը տեղի կունենա:
Հավելենք, որ ֆուտբոլիստը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: