«Այդուհանդերձ ԱՆ աշխատակիցները պնդում են, որ միայն հազվադեպ դեպքերում Է խոզի գրիպը մահվան պատճառ դառնում, այն Էլ խոցելի խմբում գտնվողների համար։ Նրանք են սուր քրոնիկական հիվանդություններով տառապողները, հղիները, երեխաները, որոնց իմունային համակարգը դեռ չի հասցրել ամրանալ և կայունանալ, տարեցները։ Հենց այդ մարդկանց շրջանում էլ գրանցվել են մահացության դեպքերը։ Իսկ առողջ կամ առողջական լուրջ խնդիրներ չունեցող, ամուր իմունային համակարգ ունեցող մարդկանց գրիպի այդ տեսակը սպառնալիք չի ներկայացնում։ ԱՆ աշխատակիցների տվյալներով՝ շատ վարակվածներ անգամ տնային պայմաններում են առողջանում, առանց դեղորայքային բուժման։

«Իրավիճակն այնքան էլ անհանգստացնող չէ և վերահսկելի է։ Սա ընդամենը սեզոնային գրիպի սրացում է, որին ամեն տարի բախվում ենք՝ հատկապես ցուրտ ձմեռային սեզոններին։ Իսկ խոզի գրիպ կոչվածն ընդամենը գրիպի տարատեսակ է, որն ընթանում է նույն ախտանշաններով, ինչը հատուկ է գրիպ հիվանդությանը և ենթակա է նույն բուժմանը։ Պարզապես այս դեպքում հիվանդությունը շատ արագ է զարգանում։ Եթե այն սուր դրսևորում ունի, պետք է բուժումը նույնպես վաղ փուլում կատարվի՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Գրիպի մյուս տարատեսակներն էլ նույնքան վտանգավոր են խոցելի խմբում գտնվող մարդկանց համար, այնպես որ խոզի գրիպը դրանցից առանձնացնել պետք չէ, և նույն լրջությամբ պետք է վերաբերվել գրիպի բոլոր տեսակի շտամերին ու տարատեսակներին»- ասում է ԱՆ փոխնախարար Վահան Պողոսյանը»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: