«Ժամանակ» թերթը գրում է. ««Սոցիալական արդարություն» ՀԿ ղեկավար, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը՝ անդրադառնալով գյումրեցի յոթհոգանոց ընտանիքի դաժանությամբ կատարված սպանությանը, նշեց, որ իր եզրահանգումները կատարվել են ԶԼՄ-ների վերլուծության մեթոդով, որը, ըստ էության, շատ սուղ ինֆորմացիայի աղբյուր է։
Դատական առաջին նիստի ընթացքում կարծիք էր հայտնվել, որ Վալերի Պերմյակովը հնարավոր է, որ այդ քայլին գնացել է՝ լինելով սատանայապաշտ։
Ըստ Արշակ Գասպարյանի՝ կրոնի հենքով այդպիսի սեկտաները կամ ուղղություններն ունենում են ծիսակարգայնություն, կատարում են ծիսակարգային բնույթի սպանություններ, սակայն Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքում այդպիսի ծիսակարգայնություն չի երևոորքան էլ Պերմայկովն իրեն հանգիստ է դրսևորում, այնուամենայնիվ, նկատելի է նրա ներքին լարվածությունը։
Ըստ հոգեբանի՝ երբ ասում ենք, որ մարդն ինչ-որ ուղղության կրողն է, պետք է նրա ապրելակերպի մեջ տեսնենք դրան բնորոշ կոմպոնենտները։ «Ինչո՞ւ կատարվեց այդ հանցագործությունը, և ինչո՞ւ այդ հանցագործությունը կատարեց հենց այս անձը»: Արշակ Գասպարյանի կարծիքով՝ նախ պետք է տրվեր այս երկու հարցերի պատասխանը։ «Ինչո՞ւ պետք է մարդը՝ հասկանալով, որ գնում է ցմահ ազատազրկման, լռի։ Ի վերջո՝ ե՞րբ ենք ստում։ Կա՛մ պահում ենք մեր ներսի տականքին, կա՛մ պահում ենք մյուս՝ ռուսական կողմի տականքին», -նշեց հոգեբանը:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։