Երեկ՝ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Էսպանյոլին»:
Լուիս Էնրիկեի թիմը 2:0 հաշվով պարտության մատնեց մրցակցին, ում սեփական հարկի տակ հաղթել էր 4:1 հաշվով:
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի 20-ամյա հարձակվող Մունիր Էլ-Հադադին:
Այսպիսով, «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Հավելենք, որ քառորդ եզրափակչում են նաև «Սևիլիան», «Միրանդեսը», Վիգոյի «Սելտան», Բիլբաոյի «Ատլետիկն» ու «Լաս Պալմասը»: