«Հրապարակ» թերթը գրում է.
«Խոզի գրիպ կոչվող համաճարակը մեզանում խուճապային տրամադրություններ է առաջացրել։ Փոխարենը մարդիկ լավ տեղեկացված չեն, թե որոնք են այն ախտանշանները, որոնց առկայության դեպքում պետք է անհանգստանալ։ Դրանք են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը, ջերմության բարձրացումը ՝ 38°C-ից բարձր, փորլուծությունն ու փսխումը։
Հատկապես պետք է ուշադիր լինել մանուկների ինքնազգացողության նկատմամբ՝ ժամանակին իջեցնել ջերմությունը, ոչ մի դեպքում չտալ ասպիրին և ասկոֆեն։ Իսկ հիվանդանոց տեղափոխել այն դեպքում, եթե երեխան դառնում է քնկոտ, չի կարողանում խմել կամ կուրծք ուտել, փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո, առկա են ցնցումներ, հաճախացած կամ դժվարացած շնչառություն, կապտուկ, գերգրգռված է»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: