Գերմանիայի 95 ամյա բնակչուհի Մարգարեթ Վոլկը խոստովանել է, որ ինքը համտեսել է Հիտլերի սնունդը: Այս մասին գրում է Корреспондент պարբերականը:

Նա այս մասին չի պատմել շուրջ վեց տասնամյակ: Վոլկի խոսքերով անգամ իր ամուսինը չի իմացել, որ վերջին երկուս ու կես տարի փորձել է Ադոլֆ Հիտլերի սնունդը մինչ այն մատուցել են ֆյուրերին:

Վոլկը պետք է համոզվեր, որ սնունդը թունավորված չէ: Ներկայիս Լեհաստանում այսպսի 14 համտեսող է եղել և յուրաքանչյուր օր նրանց համար կարող էր դառնալ վերջին օրը:

Ինչպես հայտնել է 95 ամյա Վոլկն այս մասին չի ցանկացել է պատմել, քանի որ վախեցել է քննադատությունից: Նա նշել է, որ երբեք չի եղել կուսակցության անդամ, իսկ Հիտլերի աշխատակազմում հայտնվել է հանկարծակի: