«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երբ Հայաստան ժամանեց օրենքով գող Շաքրո Մոլոդոյը` (Զախարիյ Կալաշով), որից հետո հասարակության շրջանում անհանգստության ալիք բարձրացավ, թե Հայաստանում հերթական անգամ գողական «ռազբորկա» է հասունանում: Սակայն քրեական հեղինակության այցը և դրան նախորդած իրադարձությունները զարգացան այնպիսի ուղղությամբ, որ Շաքրո Մոլոդոյի այցը չվերածվեց գողական «ռազբորկայի», այլ ամեն ինչ ավարտվեց «դահուկների շրջանակներում»:
…Նրա ամանորյա «խորհրդավոր» հանգստից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Տեղեկացանք, որ երբ Շաքրո Մոլոդոյը ժամանել է Հայաստան, որոշ քրեական հեղինակություններ փորձել են դիմնավորել նրան օդանավակայանում, սակայն ՀՀ իրավապահները արգելել են նրանց մուտքը օդանավակայան: Այսպիսով, օրենքով գողը անմիջապես ուղևորվել է Ծաղկաձոր: Նա իր ամանորյա հանգիստը անցկացրել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում, որը պատկանում է ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Շաքրո Մոլոդոյը մնացել է Ծաղկաձորի ամենաթանկ հյուրանոցային համալիրի ամենաթանկ համարում, որտեղ երկու անձի համար 1 օրվա արժեքը կազմում է 4 միլիոն դրամ: Ըստ ականատեսների` Շաքրո Մոլոդոյը ամեն առավոտ դահուկ է քշել, իսկ օրվա երկրորդ կեսին նկատել են, թե ինչպես են նրա համար հատուկ հայկական խորոված և այլ հետաքրքիր ուտեստներ պատրաստում: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Շաքրո Մոլոդոյին են հանդիպել նաև Հայաստանի որոշ քրեական հեղինակություններ, որոնց վերջինս խորհուրդներ է տվել, թե օրինակ՝ ինչպես ապրել քրեական աշխարհում՝ անխոցելի լինելու համար: Մասնավորապես նա հատուկ շեշտադրում է արել, որ քրեական հեղինակությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ֆինանսական կախում չունենան օլիգարխներից, գործարարներից, որպեսզի հետագայում նաև կարողանան ազդեցության առումով առավել ազատ լինել: Ավելին՝ իր խոսքից բացի, նա նաև օրինակ է ծառայել: Հյուրանոցային համալիրի մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, երբ Հայաստանի մի շարք օլիգարխներ փորձել են «փակել» Շաքրո Մոլոդոյի ամանորյա հանգստի ծախսերը, հայաստանյան օրենքով գողերից Անդրանիկ Սողոյանը` Զապը, թույլ չի տվել՝ անձամբ վճարելով հայտնի քրեական հեղինակության ամանորյա ծախսերի հաշիվը:
Ասել է թե՝ Շաքրո Մոլոդոյի հանգստի համար քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը 24 միլիոն դրամ գումար է ծախսել: Ի դեպ, տեղեկություններ տարածվեցին, թե Շաքրո Մոլոդոյը հանդիպել է Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն մեր աղբյուրների վստահեցմամբ` քրեական աշխարհի հյուրերը հայաստանյան որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ չեն հանդիպել: Նրանց հանդիպումները սկսվել և ավարտվել են քրեական աշխարհի ներկայացուցիչների շրջանակներում: Ականատեսները պատմում են, որ Շաքրո Մոլոդոյը ընդգծված ջերմ վերաբերմունք է ցուցաբերել Արմեն Հարությունյանի, հանցավոր շրջանակներում ավելի հայտնի Արմեն Կանևսկոյի եղբոր` Արտյոմ Կանևսկոյի նկատմամբ»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: