«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային անվտանգության մարմինների բացահայտումներին հետևում են նաև սփյուռքում։ Բանն այն է, որ Արթուր Վարդանյանը շատերի հետ է հանդիպել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, տարբեր խոստումներ է տվել, փորձել է միջոցներ ներգրավել իր ծրագրերի իրագործման համար։
Մեզ հայտնի դարձավ, որ Սփյուռքի գործիչները պատրաստվում են հեռուստակամուրջ կազմակերպել՝ ԱՄՆ-Գերմանիա-Երևան, որի ընթացքում մարդիկ կարտահայտվեն Վարդանյանի գործունեության վերաբերյալ, ինչպես նաև կշոշափվի հայտնի գործիչների, այդ թվում՝ Գառնիկ Մարգարյանի կալանավորման հարցը, որն Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության անդամ է կամ, ինչպես իրենք են ասում, Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանի նախագահը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: