Բոստոնի մարաթոնյան վազքի ահաբեկչության հարցաքննությունը շարունակվում է և այս հարցաքննության ամենամիստիկ կողմը շարունակում է մնալ «Միշայի» պատմությունը, որը ըստ Ցարնաև ընտանիքի անդամների մեղադրանքով դրդել է եղբայրներին ահաբեկչության:.«Այն սկսվեց 2009 թվականից, Քեմբրիջից» CNN գործակալությանը տրված հարցազրույցի ժամանակ նշել է Ցարնաև եղբայրների հորեղբայր Ռուսլան Ցարնին և ավելացրել, որ Միշային հաջողվել է ամբողջապես լվանալ Թամերլանի ուղեղը:
New York Review of books-ի լրագրող Քրիստիան Քերելին հաջողվել է հարցազրույց վերցնել Միշայի հետ, որի իրական անունն է Միխայիլ Ալախվերդով վերջինիս տանը Ռոթ Այլենդում:
Հարցազրույցի ժամանակ Միշան հաստատել է, որ ինքը ընդունել է իսլամ և ճանաչում է Թամերլան Ցարնաևին, սակայն կտրուկ մերժել է բոլոր մեղադրանքները կապված ահաբեկչության հետ:«Ես նրա ուսուցիչը չեմ եղել, եթե ես լինեի նրա ուսուցիչը, ապա ես նրան կհամոզեի երբեք այդպիսի հանցագործության չդիմել»,- ասել է Ալախվերդովը:
39 ամյա հայ-ուկրաինական արմատներով Ալախվերդովը միջին հասակի և կարմիր մորուքով տղամարդ է: Նա ապրում է իր ծնողների և ամերիկացի ընկերուհու հետ:
Ալախվերդովը նշել է, որ նա ճանաչել է Թամերլանին Բոստոնից, որտեղ նա ապրել է երեք տարի առաջ և դրանից հետո ոչ մի կապ չի ունեցել վերջինիս հետ: Նա հրաժարվել է նկարագրել, թե ինչպես է տեղի ունեցել ծանոթությունը Թամերլանի կամ վերջինիս ընտանիքի հետ, սակայն նշել է, որ երբևիցե չի հանդիպել Ցարնաև ընտանիքի անդամների հետ: Նա նաև հաստատել է, որ հարցաքննության է ենթարկվել ՀԴԲ-ի կողմից և շարունակում է համագործակցել քննչական մարմինների հետ:
Ալախվերդովի հայտարարությունները հաստատում են ՀԴԲ-ի վերջին մեկնաբանությունները, որ որևէ կապ չեն հայտնաբերել Միշայի և ահաբեկչության հետ:
Ալախվերդովի ծնողները տիպիկ խորհրդային էմիգրանտներ են, որոնք ԱՄՆ-ում ապրում են միջին դասի կյանքով: Վերջինիս հայրը հայ քրիստոնյա է, իսկ մայրը` էթնիկ ուկրաինացի:
Ընտանիքը ապրել է Ադրբեջանում և տեղափոխվել ԱՄՆ 1990-ականների սկզբին: