«Հրապարակ» թերթը գրում է.

«Սահմանադրական փոփոխություններից հետո թեժ մարտեր են սպասվում Ընտրական օրենսգրքի շուրջ։ Հաջորդ խորհրդարանում ոչ միայն տեղերն են սահմանափակ, այլև այն, որպես երկրի թիվ մեկ մարմին, պետք է ազատվի մականունավորներից: Ասում են՝ իշխանությունն այժմ «ոսկե միջին» տարբերակն է քննարկում:

Եվ որպեսզի ոչ նշված խավն իրեն «քցված» չզգա և ոչ էլ իշխանությունն առանց տոկոս «խփողների» մնա, առաջարկվելու է հին «օրենսդիրների» փոխարեն ԱԺ գործուղել նրանց երիտասարդ ազգականներին կամ զավակներին, այսինքն՝ սերնդափոխություն է կատարվելու: Սակայն առայժմ միայն Սերժ Սարգսյանը գիտի, թե «հներից» ով է մնալու»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: