«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ բրիտանական հռչակավոր Դեյլի Մեյլ պարբերականը անդրադարձել է Գյումրու գազանանոցին՝ նշելով այստեղ պահվող կենդանիների սարսափելի վիճակի մասին: Հայտնի է, որ կուշտ ու ապահով Արևմուտքում կենդանիները հաճախ շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում քան մարդիկ:

Ի դեպ ասում են երկու օր առաջ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Երևանից ժամանած հյուրերի հետ ճոխ քեֆ է արել տեղի ռեստորաններից մեկում, նշելով իր ծննդյան տարեդարձը, ինչին հանրապետական մամուլը բավական լայնորեն անդրադարձավ:

Չի բացառվում, որ եթե Դեյլի Մեյլի հոդվածը մի օր շուտ լույս տեսներ, սնունդի մնացորդները կարող է ուղարկվեին սոված կենդանիներին:

Հ.Գ. Զարմանալի է, որ Դեյլի Մեյլը պատգամավորի ծնունդի նման իրադարձությունը թողած ընկել է կենդանիների հետևից»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: