«Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի խանութներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, անհայտ անձը պայթեցրել է խանութի ապակին։ Խանութի սեփականատերը պայթյունը կազմակերպելու մեջ կասկածում է Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Երեկ, երբ «Հժ» թղթակիցն այցելել է դեպքի վայր, խանութի սեփականատեր Սուսաննա Հովեյանը պատմել է, որ առավոտյան ժամը 7-ին խանութի անվտանգության ազդանշանների միանալուց հետո եկել է խանութ ու պարզել որ խանութի ապակին կոտրված է, ներսում էլ պայթուցիկ սարք կա: Ըստ տիկնոջ, սա առաջին դեպքը չէ: Նրա խոսքով երկու օր առաջ էլ անհայտ մարդիկ փորձել են գազի բալոններով պայթեցնել խանութը։ «Գազի բալոնների վրա էլ երկու TT փամփուշտ, պահակը նկատել է և կանխել Է»,- ասել է սեփականատերը։
Մեր թղթակցի հարցին ո՞ւմ եք կասկածում կատարվածի մեջ, Հովեյանը պատասխանել է. «Ես կասկածում եմ շատերին, այդ թվամ ՀՀ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Ես ոստիկաններին էլ եմ ասել»։ Սուսաննա Հովեյանը նշել Է, որ խանութի տեսախցիկները ֆիքսել են դեպքը. «Դիմակավորված մի անձ է, բերում Է, ինչ-որ սարք Է ապակու վրա դնում, ինչ-որ թել է քաշում երկու անգամ, երրորդ անգամից նոր պայթում Է ապակին։ Ոստիկանները եկել են, առգրավել են տեսագրությունները, սպասում եմ իրենց պատասխանին։ Եթե չբացահայտվեց, ես հանգիստ չեմ նստելու, դիմելու եմ ամենավերին ատյաններին։ Այլ բան չեմ ուզում խոսել»,- եզրափակել Է տիկինը։
Սեզ հաջողվեց ճշտել, որ խանութը պատկանում է Սուսաննա Հովեյանի ամուսնուն Արսեն Արսենյանին, որը 2-րդ կարգի հաշմանդամություն ունի։ Որոշ տեղեկություններով, Արսենյանը ժամանակին աշխատել է Սամվել Ալեքսանյանի հետ, իսկ թե ինչ խնդիրներ են ունեցել սեփականատերերը Ալեքսանյանի հետ, այս պահին հայտնի չէ։ Խոսվում է ընդամենը, որ տարիներ առաջ Արսեն Արսենյանը, որը Ալեքսանյանի «գումար հավաքագրողներից» է եղել, խաբել է պատգամավորին, որը բոլորովին վերջերս որոշել է անկեղծանալ ու խոստովանել է արածը Ալեքսանյանն էլ, ըստ նույն խոսակցությունների, չի ներել նրան։
Մեր թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ նաև Աժ պատգամավորից, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել»,- գրում է թերթը։