«Նաիրիտ» գործարանի աշխատողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Աշխատակիցների խոսքով` իրենք ավելի քան մեկ տարի չեն վարձատրվել իրենց աշխատանքի դիմաց:
«Մենք չեն ցանկանում գործազուրկ մնալ, բայց չենք էլ կարող առանց աշխատավարձի անժամկետ աշխատել»,-այս մասին ասաց «Նաիրիտ» գործարանում շուրջ 12 տարի աշխատող Գասպարյան Ամալյան:
Ակցիան մասնակցում էին շուրջ 500 «Նաիրիտ» գործարանի աշխատողներ: Նրանց հետ միասին եկել էին նաև նրանց հարազատները, որոնք բարձրաձայնում էին նաև աշխատողների բժշկական ապահովագրման խնդրին վերբերվող հարցեր:
32-ամյա Լիդա Սարգսյանը, չնայած երիտասարդ տարիքին մատնանշեց մի շարք հիվանդություններ, որոնք նա ստացել է թունավոր աշխատանքի ժամանակ: Վերջինիս խոսքով, սա իր համար մանրուք է նրա հետ համեմատած, որ իր երեխաները այժմ օրվա հացին են սպասում, իսկ ինքը չգիտի երբ «հացը կբաժանեն», աշատավարձ կտան:
Կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութը.